Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտի Յուրի Պողոսյանի անվան N6 դպրոցում տեղի է ունեցել ՀՅԴ պատանեկան վերջին ճամբարի փակման արարողությունը:
Փակման արարողությանը ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ծնողներ և ուսուցիչներ:
Դպրոցի տնօրեն Արթուր Մինասյանը ելույթի իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՅԴ Բյուրոյին՝ այս մեծ և հայրենասիրական առաքելության համար:
Նա համոզված է, որ այն արժեքները, ինչ-որ այս 4 օրվա ընթացքում փոխանցվել են պատանիներին, նրանք օգտագործելու են կյանքում և լինելու մեր հերոսների արժանի հետնորդները:
Ելույթի խոսքով հանդես է եկել նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Իր ելույթում Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ թեև պատանիները ճաշակել են պատերազմի բոլոր դառնությունները, բայց այդ դառնությունը ոչ թե պետք է հուսահատեցնեն և կերտեն պարտվողական հոգեբանություն, այլ հավելյալ վճռականություն՝ որ մենք կանք, պիտի լինենք, շատանանք ու ամեն գնով իրականացնենք մեր մեծ երազանքը:
Նա պատանիներին ուժ և կորով է մաղթել, և խոստացել, որ այն ինչ-որ հարկավոր է՝ իրենք պատրաստ են անելու, որպեսզի պատանիները դառնան այն լիակատար հայությունը, որ պիտի հանդիսանան մեր վաղվա առաջնորդները:
Վերջում պատանիները հանդես են եկել գեղարվեստական ծրագրով: