Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հինգշաբթի՝ հուլիսի 19-ին, Վարդենիսում ավարտվեց ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդական ու ՀՅԴ Հայաստանի պատանեկան միությունների կազմակերպած պատանեկան բակային ճամբարը։
Նախաձեռնությունն ամենամյա բնույթ է կրում, սակայն այն առաջին անգամ էր կազմակերպվում Վարդենիսում։ Ճամբարին մասնակցում էին 75 պատանիներ։
11 օրերի ընթացքում Սփյուռքի երիտասարդները Վարդենիսի պատանիներին փոխանցել են գիտելիքներ ու հմտություններ, կազմակերպել մրցույթներ ու բանախոսություններ, սովորեցրել ազգային երգեր ու պարեր, պատանիների համար ապահովել հետաքրքիր, անմոռանալի ու ընկերական ջերմ միջավայր։
Ճամբարի փակմանը ներկա են եղել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը։ Պատանիներն ի ցույց են դրել իրենց տաղանդներն ու ներկայացրել ճամբարի ընթացքում սովորած երգերը։
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդները ճամբարներ են նախատեսել նաև Գյումրիում և Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։
Մանրամասն՝ տեսանյութում