կարևոր
3493 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-29 16:55
Աշխարհ

Նիկոլն ընտրության առջեւ է․ գնա՞լ, թե՞ չգնալ Բաքու

Նիկոլն ընտրության առջեւ է․ գնա՞լ, թե՞ չգնալ Բաքու

Ադրբեջանը պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանին՝ մասնակցելու 2024 թ-ի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 -րդ համաժողովի աշխատանքներին: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտնել է՝ Երեւանին պաշտոնական հրավեր է ուղարկվել: Հիշեցնենք՝ ժամանակին Հայաստանն իր աջակցությունն էր հայտնել Բաքվում COP 29 անցկացնելու Ադրբեջանի առաջարկին եւ հանել էր իր թեկնաուծթյունը՝ այդ մասշտաբային միջոցառումը հօգուտ հարեւան հանրապետության անցկացնելու համար: Ադրբեջանն իր հերթին աջակցել է Արեւելյան Եվրոպայի COP խմբի բյուրոյին անդամակցելու Հայաստանի թեկնածությանը: Այնուամենայնիվ, Հայաստանում վարչապետի հնարավոր այցը Բաքու շատերը համարում են «ոչ պոպուլյար ակցիա»՝ կողմերի միջեւ պայմանգրի ստորագրման հետ կապված խնդիրների պատճառով: Այս առնչությամբ, հղում անելով հասաակայնության հետ կապերի վարչությանը, «Հրապարակը» գրում է՝ Փաշինյանը պատրաստվում է օգոստոսին մամուլի ասուլիս հրավիրել, որի ժամանակ հրապարակավ կքննարկվի այդ հարցը։

Ընդհանրապես դրա Բաքու այցին խոչընդոտող օբյեկտիվ պայմաններ չկան։ Նա արդեն աշխատանքային այցով եղել է Թուրքիայում, բանակցություններ է վարել Էրդողանի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները մինչ օրս չեն կարգավորվել։ Բացի այդ, դա բազմիցս առանձնազրույցներ է ունեցել Ալիեւի հետ տարբեր, այսպես կոչված, չեզոք բանակցային հարթկներում։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով համաժողովի աշխատանքներին մասնակցությունը չի պարտավորեցնում Բաքվի հետ ստորագրել երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերութույնների հիմնական սկզբունքների մասին փաստաթուղթ։

Այլ բան է, որ կողմերն անձամբ հանդիպման ժամանակ կարող են քննարկել այդ հարցը։ Սակայն այս իրավիճակում որոշ փորձագետներ ինտրիգ են մտցնում, ըստ որի Ալիեւն իբր իրականացնում է արտաքին էֆեկտին միտված «բազմաքայլ կոմբինացիա»։ Նախ, նա, իհարկե, վերացնում է իր կողմից Հայաստանին հնարավոր ռազմական սպառնալիքի սինդրոմը, չէ՞ որ Հայաստանի հրավերը տեղավորվում է Ադրբեջանի խաղաղ նախաձեռնության մեջ։ Երկրորդ՝ այս համատեքստում Արեւմուտքին դժվար կլինի բացատրել Հայաստանին տրամդրվող ռազմական օգնությունը։ Երրորդ՝ քիչ հավանական է, որ Հայաստանի նոր արեւմտյան գործընկերները, որոնք կողմ են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, դեմ արտահայտվեն Փաշինյանի Բաքու կատարելիք այցին։ Վերջապես, ըստ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջի, բաքուն կարող է խուսափել ԱՄՆ Կոնգրեսի ենթադրյալ պատժամիջոցներից, ինչպիսին 1992 թ-ի 907-րդ ուղղումը:

Շատ բան կախված կլինի, թե ինչպես այդ հարցը կմշակվի երկու երկրների դիվանագիտության կողմից։ Եթե Փաշինյանի այցի բովանդակությունը տեղավորվի միայն կլիմայի հարցերով համաժողովի օրակարգում, ապա խոչընդոտներ չեն սպասվում։ Բայց եթե այցի օրակարգը զուգորդվի Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության հասնելու խնդիրների հետ կողմերին հաճոյանալու ինչ-որ զիջումների կամ քաղաքական առեւտրի հետ, ապա հնարավոր է խափանում։ Բայց կլիմայի գլոբալ համաժողովն ինքնին ոչինչ չի կորցնի նիկոլի՝ այն իր ներկայությամբ հնարավոր մերժումից։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի