Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նոյեմբերի 9-ի ստորացուցիչ կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրմանը հաջորդած հասարակական զանգվածային անհնազանդությունների և Փաշինյանի այդ դավադիր գործարքի դեմ բողոքի ակցիաների սկզբնավորման օրերին իշխանությունները գիշերային ժամերին հրատապ կարգով ճաղավանդակներ տեղադրեցին կառավարության՝ Հանրապետության հրապարակում գտնվող թիվ 1 մասնաշենքի առաջին հարկի բոլոր պատուհաններին և դռներին:
Yerkir.am-ն այս լուսանկարն արել է ճաղավանդակների տեղադրման գիշերը:.
Կառավարության աշխատակազմից Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ գրավոր հայտնել են (պատասխանը կցվում է), որ կառավարական թիվ 1 շենքի առաջին հարկի և Մելիք-Ադամյան փողոցում նիստերի մեծ դահլիճի նախասրահում պատուհանների ճաղավանդակների գնման ու տեղադրման համար ծախսվել է 3.824.700 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, թե ինչպես էր իշխանության գալու օրերին Փաշինյանը հայտարարում, որ կառավարական բոլոր դարպասներն ու շենքերը բաց պետք է լինեն ժողովրդի առջև, քանի որ իշխանությունը ժողովրդինն է, նշյալ շենքերը՝ ևս: Ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ խաբեց հասարակությանը:
Արդյունքում՝ Փաշինյանի կառավարական նստավայրը բաց չէ ժողովրդի առջև, իսկ ինքը՝ Փաշինյանը, վարչապետի իր աթոռն առայժմ պահում է ոստիկանական պատնեշների ու հաստ ճաղավանդակների միջոցով:
Սեփական ձեռքերով Արցախը թշնամուն հանձնած, տասնյակհազարավոր արցախցիների տնավեր ու գաղթական դարձրած Փաշինյանը, փաստորեն, պետական սուղ բյուջեն ծառայեցնում է նաև սեփական աթոռը փրկող ճաղավանդակների գնմանը և տեղադրմանը:
Քարվաճառից, Հադրութից, Քաշաթաղից ու Արցախի այլ շրջաններից տնավեր դարձած հարյուրհազարավոր ընտանիքներ կամ տուն չունեն, կամ՝ ուտելու հաց, և Փաշինյանին փրկող ճաղավանդակների վրա ծախսված շուրջ 8.000 դոլարը կարող էր թեկուզ մի քանի ընտանիքների մանկահասակ երեխաների կարիքները թեթևացնել:
Վ. Սարգսյան