կարևոր
7354 դիտում, 2 ամիս առաջ - 2024-07-08 11:42
Սպորտ Աշխարհ

Բեռլինի ոստիկանությունը Եվրո-2024-ի Նիդեռլանդներ-Թուրքիա խաղից հետո ձերբակալել է 54 անձի

Բեռլինի ոստիկանությունը Եվրո-2024-ի Նիդեռլանդներ-Թուրքիա խաղից հետո ձերբակալել է 54 անձի

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 54 մարդու՝ Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի Նիդեռլանդներ-Թուրքիա խաղից առաջ, ընթացքում և հետո տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Հանդիպումը կայացել է հուլիսի 6-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։

«54 ձերբակալություն է իրականացվել, մինչ այժմ հարուցել է 64 քրեական գործ, այդ թվում՝ մարմնական վնասվածք հասցնելու, տարածք ապօրինի մուտք գործելու, վիրավորանքների, խարդախության և թմրամիջոցների տարածման մասին օրենքը խախտելու համար։
Հայտնի է, որ ձերբակալությունների ժամանակ երկու ոստիկան վիրավորվել են, սակայն կարողացել են շարունակել իրենց պարտականությունների կատարումը»,- Բեռլինի ոստիկանության խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

sport.ru-ի հաղորդմամբ, խաղի մեկնարկից առաջ ոստիկանությունը դադարեցրել է Թուրքիայի հավաքականի երկրպագուների երթը ազգայնական ժեստ ցույց տալու պատճառով։ Օլիմպիական մարզադաշտում ֆուտբոլի ժամանակ կիրառվել են պիրոտեխնիկաներ՝ խախտելով օրենքը։

Հիշեցնենք, որ Նիդեռլանդների հավաքականը 2:1 հաշվով հաղթանակ է տարել Թուրքիայի նկատմամբ և դուրս եկել Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ։