|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Աթոյան փող. – Այվազովսկու փող. խաչմերուկից մինչև Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկը և Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկից մինչև Ռոստովյան փող. – Աթոյան փող. խաչմերուկ եղած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում, և պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում քաղաքացիների ներողամտությունը: