Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հուլիս ամսին եղանակը տարբեր շրջաններում տարբեր կլինի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրեց, թե ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին:
Հայաստանի հյուսիսում` Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի մարզերում, տեղումները նորմայից ավելի կլինեն, և օդի ջերմաստիճանը ամսվա առաջին օրերին՝ գիշերը, կլինի +5-+8, իսկ ամսվա երկրորդ կեսին՝ ցերեկները, կգրանցվի +30-+33 աստիճան տաքություն:
Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում տեղումները կլինեն նորմայի մեջ, և եթե ամսվա առաջին կեսին՝ գիշերը, ջերմաստիճանը կլինի +12-+15, ապա ամսվա երկրորդ կեսին՝ ցերեկը, կլինի +37-+39:
Սյունիքում տեղումները կլինեն նորմայից պակաս. ամսվա առաջին կեսին՝ գիշերը, սպասվում է +14-+17 աստիճան, իսկ ամսվա երկրորդ կեսին՝ ցերեկը, կդիտվի +36-+39 աստիճան տաքություն:
Երևանում նորմայի մեջ կլինեն տեղումները. առանձին օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +39 աստիճան: