կարևոր
6988 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-02 00:03
Հասարակություն

Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը․ Sputnik

Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը․ Sputnik

Հայկական կողմը չի մեկնաբանում Ադրբեջան-Նախիջևան կապի համար Բաքվի առաջարկած «կալինինգրադյան մոդելը»։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից, տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

Բաքուն երկու անգամ Երևանին առաջարկել է «կալինինգրադյան մոդելը» Նախիջևանի հետ կապի համար։ Վերջին անգամ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը այս տարվա մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ՝ այն անվանելով «պոտենցիալ լուծում»:

«Տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը պետք է կյանքի կոչվի դրանում ներառված 4 սկզբունքների միջոցով», - նշել են ԱԳՆ-ից։

ԱԳՆ-ն նաև հիշեցրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևաչափը։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանձնաժողովների նիստերի, ինչպես նաև համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում:

Ավելին՝ սկզբանղբյուրում։