|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Գվատեմալայի կառավարությունը Պաղեստինը ճանաչել է որպես «ազատ, անկախ եւ ինքնիշխան» պետություն` այս տարի դառնալով առաջին երկիրը, որը կատարել է այդ քայլը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Գվատեմալան որոշել է «միանալ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների մեծամասնությանը, որոնք ճանաչում են պաղեստինյան պետությունը». ասված է այսօր երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինայի պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Այդ որոշումը ոչ մի կերպ չի խախտի Գվատեմալայի եւ Իսրայելի բարեկամական հարաբերությունները եւ համագործակցությունը»,- նշվում է փաստաթղթում:
Պաղեստինի անկախությունն առայժմ ճանաչել է ՄԱԿ-ի անդամ 133 պետություն: Անցյալ տարվա նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Պաղեստինին տվեց ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ: