Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՔՊ-ն պատրաստ չէր կառավարության հրաժարականի մասին ազգային ժողովի հայատարարության քննարկմանը։ Պատրաստ չէր լսելու փաստարկները և դիմագրավելու այդ փաստարկներին, որ ընդդիմությունը կներկայացներ, լինի դա ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական կամ սոցիալական ոլորտի մասին։ Այս մասին 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ տարբեր առիթներով իրենք ներկայացրել են այդ փաստարկները, մանավանդ ռազմավարական ձախողումները, որոնք հաճախ անցնում են օրինականության սահմանը։ «Անցնող 4 տարիներին և՛ Արծվիկ Մինասյանը, և՛ քաղաքական ու հասարակական շրջանակներ պարբերաբար հաղորդագրություն են ներկայացրել դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանի հանցագրոծությունների դեմ։ Եվ այս ամենը այդ արտահերթ նիստում պետք է վերհանվեր։ Պատրաստ չէին և խուսափեցին»։
Խոսելով ամսի 12-ի մասին, Մանույանը նշել է, որ այն արտացոլումն էր Փաշինյանի հոգեվիճակի։ «Այդ օրը լավագույն օրն էր ՀՀ հանցագործների համար, որովհետև ամբողջ ՀՀ-ում չկար իրավապահ, բոլորը կենտրանցած էին Երևանում»։ Մանուկյանի համոզմամբ՝ այդ օրը զոհեր չեն եղել, քանի որ բեմում կանգնած չի եղել Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև տեղեկացրել է այն մասին, որ վերջին օրերին հենց Բաղրամյան- Դեմիրճյան խաչմերուկում ծեծ ու ջարդ է տեղի ունեցել ներքին զորքերի և պարեկների միջև։
Մանուկյանը խոսել է հունիսի 12-ին վիրավորում ստացած դաշնակցական Մխիթար Աբրահամյանի մասին, ում որդին Տավրոսը 2020-ին պատերազմ է մեկնել Դաշնակցության վաշտի կազմում ու զոհվել, իսկ մյուս տղան ՀՀ զինված ուժերի սպա է։ 44-օրյա պատերազմում զոհված, դաշնակցական, կամավորական Արշակ Մելիքյանի եղբայրը՝ Հարութը նույնպես այդ օրը ստացել է վնասվածքներ։ ԱԺ ամբիոնից ոստիկաններին փառաբանելու ու քաջալերելու մասին Փաշինյանի ելույթը Մանուկյանը նմանեցրել է Ֆրանկո Մուսուլինիին։
Մանուկյանն անդրադարձել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքին, որն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ։ «Տարիներ շարունակ ներքին զորքերի մասին օրենքով՝ ներքին զորքերի պարտականությունների մեջ է ՀՀ պաշտպանությանը մասնակցելը։ Հիմա որպեսզի սիրաշահեն ապագա գվարդիային՝ Նիկոլ Փաշինյանի ձևավորվելիք մահակին, նրանց պարտականությունների միջից դա էլ են հանել․ որ ինչ էլ լինի, տղերք դուք չեք գնալու։ Հիշեցրել եմ ՆԳ փոխնախարարին՝ 2018 թվականի օգոստոսին, Փաշինյանը ինչ հպարտությամբ էր ներքին զորքերի զինծռայողներին մարտական հերթապահության ուղարկում»։
Հանրաքվեի անցկացման մասին վերջին օրերի լուրերի մասին խոսելով՝ Գեղամ Մանուկյանը Փաշինյանի խոսքերը «ասնավանի» չի համարում։ Նա պատմել է Ներքին Հանդ 2022-ի այցի մասին ոև հետասգա զարգացումները։ Ներքին Հանդի սարը, որն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ էր, հիմա անցել է Ադրբեջանին, որտեղից էլ կրակել են մեր տղերքի ուղղությամբ։ Մանուկյանն ընդգծել է, որ սա առանձին Ներքին Հանդի կամ Կիրանցի հարցը չէ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին ևս Մանուկյանը խոսել է, ընդգծել՝ ջինը շշից դուրս է եկել, շարժումը մարել-չմարելը կամ ընդդիմության խորհրդարանում լինել-չլինելը այլևս երկրորդական են, իրականում բոլորը գիտեն իրավիճակի մասին ու զզվում են այս վարչախմբից։ Նա վստահ է, որ լայն ընդվզում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։
Զրույցն ամփոփվել է մանդատները վայր դնելու թեմայով։
Մանրամասն՝ տեսանյութում