կարևոր
352 դիտում, 2 ժամ առաջ - 2025-01-22 13:06
Հասարակություն

«Ջերմուկի» շշից քացախաթթու խմած վլադիկավկազցի գործարարի մահվան գործը կասեցվել է

«Ջերմուկի» շշից քացախաթթու խմած վլադիկավկազցի գործարարի մահվան գործը կասեցվել է

Վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսևի մահվան փաստով հարուցված քրեական գործը, որը մահացել էր «Ջերմուկ» հանքային ջրի շշից խմելուց հետո, կասեցվել է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ընտանիքի փաստաբան Հայրատ Հիկմատուլինը:

2024 թվականի փետրվարին Վլադիկավկազի 65-ամյա բնակիչ Գուսովը կերակրափողի այրվածք էր ստացել այն բանից հետո, երբ խմել էր «Ջերմուկ» հանքային ջրի շշից, որի մեջ քացախաթթու է եղել: Հարուցվել էր քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու փաստի առթիվ, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ (Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ): Գուսովի այրին և դուստրերը հայց էին ներկայացրել հանքային ջուր արտադրողի դեմ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հունվարի 20-ին հայտնել էին, որ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ռուսական կողմին ապացույցներ է ներկայացրել «Ջերմուկ» հանքային ջրի միջազգային չափանիշներին համապատասխանության վերաբերյալ: «Ջերմուկ գրուպ»-ը Գուսովի ընտանիքի հայցն անհիմն է անվանել։