կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-22 20:12
Առանց Կատեգորիա

Ելումուտ Վարդենիս՝ մարզպետարանի տեղեկանքով․ պարետի նոր որոշումը

Ելումուտ Վարդենիս՝ մարզպետարանի տեղեկանքով․ պարետի նոր որոշումը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ լրացումներ ու փոփոխություններ են կատարվել 2020 թ. ապրիլի 21-ի N 48 որոշման մեջ, ըստ որի՝ ոմանք կարող են ելումուտ անել Վարդենիս, բայց մարզպետարանի տեղեկանքով: Որոշումը՝ ստորև.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝

  1. Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 21-ի N 48 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1) Որոշման 1-ին կետի «ա» ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «Սահմանել Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ու «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքավայրի, «Էկոկաթ» ընկերության աշխատակիցների և Վարդենիս համայնքից Ակունք համայնքում գտնվող «ԱՐԱՔՍ-2» ԱԿ–ի կաթի մթերման կետ կաթ մթերողների տեղաշարժի, Մ11 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության.»:

 2) Որոշման 1-ին կետը լրացնել «դ» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Սույն կետի «ա» ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու և Վարդենիս համայնքից Ակունք համայնքում գտնվող «ԱՐԱՔՍ-2» ԱԿ–ի կաթի մթերման կետ կաթի մթերման նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցչի կողմից ստորագրված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.»:

3) Որոշման 1-ին կետը լրացնել «ե» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ «Էկոկաթ» ընկերության և «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների ելքն ու մուտքը թույլատրել միայն Պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված գործատուի տեղեկանքի առկայության դեպքում.»:

4) Որոշման 1-ին կետը լրացնել «զ» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ Մ11 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Վարդենիս համայնքի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Վարդենիս համայնքի վարչական սահմաններում.»:

 5) Որոշման մեջ ավելացնել հավելված՝ համաձայն հավելվածի.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: