Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն անդրադարձել էր ագրարային համալսարանի 2021 թվականից կուտակած 350 միլիոն դրամ պարտավորության մասին:
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հոգաբարձուների խորհրդի անդամ Արաքսյա Սվաջյանին հետևալ բովանդակությամբ. ]
«Հոգաբարձուների խորհուրդը և լիազոր մարմինը ե՞րբ են տեղեկացել պարտքի մասին, ի՞նչ քայլեր են ձեռնարկել, ովքե՞ր են մեղավոր պարտավորությունները չկատարելու հարցում և արդյո՞ք մեղավորները կրել են պատասխանատվություն»:
Միաժամանակ խնդրել էինք տեղեկացնել, թե 2023 թվականի ընթացքում համալսարանի ղեկավար 16 անձինք որքա՞ն եկամուտ (աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, ներառյալ հիմնական աշխատավարձ, լրացուցրիչ վարձատրություն, հավելավճար, լրավճար, հավելում, պարգևատրում և այլն, ինչպես նաև ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն մատուցված ծառայությունների դիմաց քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված վճարումներ) են ստացել համալսարանում:
Խոսքը ներքոհիշյալ 16 անձանց մասին էր՝
1. Հրաչյա Զաքոյան - պրոռեկտոր
2. Հրաչյա Ծպնեցյան - պրոռեկտոր
3. Արամ Հովհաննիսյան - պրոռեկտոր
4. Մարիամ Մովսիսյան - պրոռեկտոր
5. Լուսինե Մնացականյան – աշխատակազմի ղեկավար
6. Մարիամ Պողոսյան – գլխավոր հաշվապահ
7. Միսակ Ղարագյոզյան - մարքեթինգի և զարգացման բաժնի նախկին պետ
8. Սոս Ավետիսյան - լրատվության և հասարակայնության բաժնի պետ
9. Աղավարդ Խաչատրյան – հոգաբարձուների խորհրդի անդամ
10. Վիկտոր Աբրահամյան – հոգաբարձուների խորհրդի անդամ
11. Նունե Սիմոնյան – հոգաբարձուների խորհրդի անդամ
12. Սերյոժա Երիցյան – հոգաբարձուների խորհրդի անդամ
13. Գուրգեն Եղիազարյան – հոգաբարձուների խորհրդի անդամ
14. Մանվել Վարդանյան – իրավաբանական բաժնի պետ
15. Թոռնիկ Ալիյան– հոգաբարձուների խորհրդի անդամ
16. Վարդան Ուռուտյան – նախկին ռեկտոր:
Ի զարմանս մեզ, հարցմանը ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Արաքսյա Սվաջյանի փոխարեն պատասխանել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ տեղեկացնելով, որ չի հանդիսանում նշված տեղեկատվության տնօրինողը: Հոգաբարձուների խորհրդի անդամ Սվաջյանը ի պաշտոնե առնվազն պետք է տիրապետեր վերոնշյլալ տեղեկատվությանը:
Ստացվում է, որ տիկին Սվաջյանը ուղղակի խուսափում է մեր հարցադրումներին պատասխանելուց: Իսկ մեր հետագա հարցումները Սվաջյանը կարող է վերահասցեագրել, օրինակ Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցի կամ էլ Երևանի թիվ 6 արհեստագործական ուսումնարանի տնօրեններին: Վերջիններս նույնպես չեն տնօրինում ագրարային համալսարանին վերաբերող տեղեկատվությանը: Ագրարային համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները իրավունք ունեն իմանալու, թե ինչու չեն վճարվել հարկերը կամ որքան եկամուտ են ստանում իրենց ճակատագրերը տնօրինող վերոնշյալ գործընկերները: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորը 2018-2023թթ. Վարդան Ուռուտյանն էր, իսկ 2023թ. դեկտեբերի 25-ից ռեկտորի պարտականությունները կատարում է ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը: