|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հոկտեմբերի 29-ի տարածած հաղորդագրության համաձայն նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը ներկայացված է նաև որպես Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ:
Ագրարային համալսարանի կանոնադրությունը չի նախատեսում հոգաբարձուների խորհրդի համանախագահի ինստիտուտ:
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարին, թե ինչպես է իր տեղակալը կանոնադրության խախտմամբ ընտրվել հոգաբարձուների խորհրդի համանախագահ:
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից ստացված պատասխանում նշվում է, որ Սվաջյանը չի հանդիսանում հոգաբարձուների խորհրդի համանախագահ:
Փաստորեն, բախտներս բերել է, որ տիկին Սվաջյանը նախարարության հաղորդագրություններում չի ներկայացվում, օրինակ, որպես Նապոլեոն:
Հ.Գ. Այսօրվա դրությամբ վերոնշյալ հաղորդագրությունը չի ուղղվել, և փոխնախարարը ներկայացված է որպես խորհրդի համանախագահ: