Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բագրատ Սրբազանն Օպերայի մոտ հավաքվածներին հայտնեց, որ երեկոյան՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում կայանալիք հանդիպման ժամանակ, կարևոր բանի մասին պետք է խոսի։ Նա նաև դատապարտեց իր հետ ողջագուրվելու համար Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, բժիշկ Սամվել Դանիելյանի՝ պաշտոնից ազատման փաստը, ողջունեց Փաշինյանի հրաժարականը պահանջող դասախոսներին ու գիտնականներին։ Վերջիններին և բժիշկներին առաջիկայում հրավիրեց հանդիպման։
Հիշեցնենք, որ Օպերայի հարակից տարածքում իրավիճակը լարված է։ Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվածների «հողատու հեռացիր», «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո մտնում են Օպերայի շենք։ Երբ Օպերայի շենքին մոտեցավ Փաշինյանը, ժողովուրդը սուլոցներով և «Նիկոլ հողատո՛ւ» վանկարկումներով դմավորեցին նրան։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում EBRD միջազգային ֆորում, որին մասնակցում է նաև Փաշինյանը։
Նախապես հայտարարվել է, որ ժամը 15:30-ին չորս կետերից երթով շարժվելու են դեպի Օպերայի հրապարակ դրսևորելու քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.
Սարյանի անվան այգի
Կոնսերվատորիայի դիմացի այգի
Սուրբ Աննա եկեղեցու բակ
Հյուսիսային պողոտա («Բանալիի» մոտ)։
Ոստիկանությունն այսօր հայտարարեց, որ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։
Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Երևանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայանված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում:
Կադրերում երևում է, որ ոստիկաններին մահակներ են բաժանել։
Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաև Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ և սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները: