Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ուրեմն առավոտյան՝ ժամը 8։00-ին միայն և միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհներն են բաց մնալու, մնացած բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով, Մեղրիից սկսած՝ բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու։
Բոլոր տեղերում՝ ինձնից սկսած։ Ես լինելու եմ փողոցում, կատարելու եմ իմ անելիքը՝ ինչ-որ անելու եմ։ Հիմա չեմ ասում՝ ինչ եմ անելու, և 8։15 ես գտնվելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Մինչ այդ՝ իմ անելիքը կատարած, կտեսնեք դուք՝ բոլորդ։ Յուրաքանչյուրս՝ խումբ, կուսակցություն, կազմակերպություն, թե պարզպապես ընկերական շրջանակ, տարբեր տեղերից եկած հայորդիներ, ուղղակիորեն, առավոտյան՝ ամեն մեկը իր տեղը իմանալով։ Ժամը՝ 8։00-ին մեկ մարդու նման։ Եթե ուզում եք, որ այս մարդիկ օր առաջ հեռանան, ոչ թե նայեք իմ դեմքին, սիրելի՛ ժողովուրդ, այլ եկեք միմյանց դեմքերին նայենք, միմյանց տեսնենք այդ խրամատում, ո՛չ այլ կերպ, ուրիշ ձև տեղի չի ունենալու այս մարդկանց մեկնումը, և այս մարդկանց հանձնվելը։
Մենք պետք է ճնշում գործադրենք, չթողնենք իրենց որևէ հնարավորություն՝ աշխատանքի գալու, որովհետև իրենք աշխատանք չունեն, վաղուց ազատված են, պատասխանատվություն չեն կրում ոչ մի բանի համար և՛ բարոյապես, և՛ իրավապես լինելու այն պաշտոնյաները, որոնց դուք վարձել եք։ Այդ վարձի գինը իրենք պիտի վճարեն, հիմա էլ չենք ուզում, որ իրենք լինեն մեր վարձկանները, ազատենք՝ թող գնան»,- Հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։