Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում ավարտվեց կառավարության ծրագրի քննարկումը: Այն դրվեց քվեարկության եւ ընդունվեց: Նախքան այդ ամփոփիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ այսօր հավեսով կխոսի, թեև երեկ էլ է հավեսով խոսել:
Վարչապետը մասնավորապես անդրադարձավ «Ելք» դաշինքի կողմից հնչեցված ելույթներին ու առաջարկություններին: Նա նշեց, որ հիմնական քննադատությունն այն էր, որ պարզ չէ, թե 2018 թվականին ով է լինելու վարչապետը, այդ պատճառով էլ չեն վստահում կառավարության ծրագրին:
«Կային առաջարկություններ գյուղատնտեսության և ալտերնատիվ էլեկտրաէներգիայի վերաբերյալ, դրանք արդեն ներառված են ծրագրի մեջ»,- ասաց Կարապետյանը, ապա նշեց, որ կար ելույթ տեղում դոփելու մասին, ինչի հետ ինքը համաձայն չէ: Վարչապետը կարծիք հայտնեց, որ կային էմոցիոնալ ելույթներ և կային առարկայական առաջարկություններ: Ըստ նրա` էմոցիոնալ ելույթ ունեցողներին մեկ հորդոր ունի՝ ճիշտ չէ:
Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, բայց արդարության համար պետք է նշեմ, որ այստեղ ևս կային էմոցիոնալ ելույթներ, որոնք անձնական կարծիքներ էին, այլ ոչ թե կառավարության ծրագրի մասին կարծիքներ»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա` կազմված է հաշվարկած ծրագիր: «Ունեցել ենք ներքին բանավեճեր, քննարկել ենք մասնագետների հետ և ոչ միայն` հայ: Ծրագիրը երկիրը փոխելու է դեպի լավը»,- ընդգծեց Կարապետյանը:
Խոսելով կառավարության կազմի մասին` նա նշեց, որ իրենք իրականում բաց են: «Չափազանց շահագրգռված ենք, որ համատեղ աշխատենք: Կառավարության թիմն ունի աջակցության կարիք, որպեսզի իրագործենք այն, ինչ նախատեսել ենք»,- ասաց Կարապետյանը: