կարևոր
5650 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-15 13:07
Քաղաքական

Իշխանական էժան քարոզչությունը չարժե մեկնաբանել. Գերասիմ Վարդանյան

Իշխանական էժան քարոզչությունը չարժե մեկնաբանել. Գերասիմ Վարդանյան

Երեկ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից ավտոերթ մեկնարկեց` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Մասնակիցները շրջեցին Արարատի մարզի մի շարք համայնքներում, այնուհետև փակեցին Երևանի հարավային մուտքը: Գրեթե ամբողջ ընթացքն ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակվել է համացանցում: Մասնակիցներին ողջունում էին բոլոր համայնքներում, նրանց հետ կիսվում իրենց խնդիրներով: 

Ի աջակցություն շարժման՝ ամենօրյա ռեժիմով գրեթե բոլոր մարզերում ճանապարհներ են փակվում: 

Ակցիաների մասնակիցներից Գերասիմ Վարդանյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ երթն անցել է շատ հարթ, քաղաքացիները ողջունել են իրենց, բազմամարդությունն էլ խոսում է այն մասին, որ միանում են շարժմանը՝ մեծ հույսերով: 

Ամենախնդրահարույց մարզում էլ հուսով են, որ Սրբազանի գլխավորած շարժումը կհաջողի, իրենք էլ տեղում են աջակցում, ճանապարհներ փակում, հետևում չարաբաստիկ սահմանազատման գործընթացին:

Վարդանյանից 1or.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք միջադեպեր չեն եղել ավտոերթի ընթացքում, քանի որ իշխանական շրջանակներից պնդումներ կան, թե Արարատի մարզն ամենաիշխանականն է: Բացի այդ, իշխանական մեդիաքարոզչամեքենան ստահոդ թեզեր է շրջանառում:

Վարդանյանը նշեց. «Ոչ մի խնդիր չի եղել:  Հրապարակումներին ծանոթ չեմ, մարզում մեզ հաստատ շատ ջերմ են ընդունել: Իշխանական հերթական էժան քարոզչությունը  չարժե մեկնաբանել»: