Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այն դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը, որն իրականցվում է այսօր պաշտպասնո՞ւմ է ՀՀ շահերը, թե՞ ոչ։ Հատվածական սահմանազատումն Ադրբեջանի հորինածն է։ Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է Դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդ, որի տարածքը 114 հազար քկմ էր։ Այս մաիսն ելույթում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի ընդունում Ալմա Աթայի հռչակագիրը և դրա մասին խոսում է միայն այն դեպքում, երբ մեզնից ինչ-որ բան պետք է ստանա։
«Ինքնիխան իրավազորության տակ գտնվող տարածքներ են դրանք։ Եվ ուստի այդ տարածքները, որոնք ինքնիխան իրավազորության տակ են գտնվում, դրանց հանձնումը, սահմանների ճշտումը, հակասում է սահմանների մասին մեր օրենքին, Սահմանադրությանը և անհրաժեշտություն է, որ գնաք, ժողովրդին հարցնեք» ,-ասել է ընդդիմադիր պատգամավորն ու ընդգծել, որ միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային բավարարել հնարավոր չէ։ «Նրանք հայկական ինքնության, հայկական գործոնի վերացումն են ուզում» ,-ասել է Ռուստամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում