Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությում սեպտեմբերի 13-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ն Ղարաբաղում անցկացված խորհրդարանական և առաջիկա ընտրությունները համարել է «միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների և ԵԱՀԿ-ի որդեգրած սկզբունքների խախտում»:
«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ոտնահարող այդ ընտրությունները: Մենք այդ ընտրությունները համարում ենք անօրինական: Ընտրության արդյունքները Թուրքիայի կողմից չեն ճանաչվելու»,- ասվում է հայտարարությամբ մեջ, որի վերջում նշվում է, որ «Մինսկի խմբի անդամ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել՝ աջակցելու համար ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծմանը»: