կարևոր
4525 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-08 22:36
Հասարակություն

Կարեւոր է իմանալ. իրավապաշտպանները գործարկել են թեժ գիծ ու մշակել ուղեցույց

Կարեւոր է իմանալ. իրավապաշտպանները գործարկել են թեժ գիծ ու մշակել ուղեցույց

Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը։ Մեր նախաձեռնությանը միացել է շուրջ 20 փաստաբան, որոնց հայտնում ենք խորին շնորհակալություն, գրում է Էլինար Վարդանյանը։

Մենք գործարկել ենք նաև թեժ գիծ՝ 095 08 87 87, որն աշխատելու է շուրջօրյա ռեժիմով։

Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար

1 Հետևեք հավաքի կազմակերպիչների ցուցումներին և աշխատեք սեփական նախաձեռնությամբ ոստիկանների հետ կոնտակտի չգնալ, մանավանդ եթե Ձեզ ազատությունից զրկել են։

2 Ոստիկանության բաժնում Ձեզ կարող են պահել առավելագույնը 3 ժամ (վարչական ձերբակալման դեպքում) կամ 6 ժամ (հանցանք կատարելու կասկածով ձերբակալելու դեպքում։ Մտապահե՛ք Ձեզ փաստացի ազատությունից զրկելու ժամը-րոպեն։

3 Եթե նախապես չեք զանգահարել, ապա բաժին հասնելուն պես քաղաքավարի ձևով պահանջեք զանգահարել Ձեր փաստաբանին 095 08 87 87 հեռախոսահամարով։

4 Զանգահարելով թեժ գծին՝ հայտնեք Ձեր անունը, ազգանունը, ոստիկանության բաժինը։

5 Ոչինչ մի՛ ստորագրեք՝ առանց փաստաբանի։

Իրավապաշտպաններ՝

Ռուբեն Մելիքյան
Վարազդատ Հարությունյան
Արսեն Բաբայան
Սերգեյ Հարությունյան
Վահան Հովհաննիսյան