|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Եթե մարդիկ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջ ձևակերպեն, պատրա՞տ եք առաջնորդել նաև այդ պայքարը»,- այսօրվա քայլերթի ժամանակ, դիմելով Բագրատ Սրբազանին, հարցրեց լրագրողը:
«Մեր այս շարժման մեջ «եթե»-ներ չկան: Ես ոչ մի բանի ոչ ակնկալիք ունեմ, ոչ բան»,- ասաց Բագրատ Սրբազանը: Խոսելով ՔՊականների մասին՝ Տավուշի թեմի առաջնորդը նշեց. «Իրենք մնացել են փողոցում, սա է խնդիրը, իրենք փողոցից չհասան տուն, չհասկացան՝ ո՞վ են, որտե՞ղ են գտնվում, իրենց գործունեության հետևանքով մարդկանց կյանքն ի՞նչ աղետի են վերածում: Մարդկանց վրա թքելով մնացին»: Բագրատ Սրբազանը նաև հայտնեց, որ ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ: