Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահակ Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ ժամը 17։30-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, նույն եկեղեցուց, աճյունը կամփոփվի Երևանում Շահումյանի գերեզմանտանը։
Սահակ Սահակյանի հարազատները Yerkir.am-ին հայտնել են, որ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրինությունը մերժել է, որպեսզի հոգեհանգստյան և հրաժեշտի արարողությունները կազմակերպվի այդտեղից՝ պատճառաբանելով, թե հրահանգ կա պետական հաստատություններում այլևս չթույլատրել նման արարողությունների կազմակերպումը։
Հիշեցնենք՝ Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։
Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։
Չունենալով որևէ կոչում՝ Երևանի քաղաքային իշխանությունները մերժել են Սահակ Սահակյանին հուղարկավորել նաև գիտության և մշակույթի գործիչների պանթեոնում, ինչից հետո Սահակյանի հարազատները որոշել են նրան հուղարկավորել Շահումյանի գերեզմանատանը։