|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում Ավստրիայի դեսպանատան մեկ աշխատակցի, դրանով ռուս դիվանագետների նկատմամբ համանման գործողություններին տրվող պատասխան քայլերը չեն ավարտվում՝ նշել են ՌԴ ԱԳՆ-ից, գրում է interfax.ru-ն։
Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, Մոսկվայում Ավստրիայի դեսպան Վերներ Ալմհովերը կանչվել է արտգործնախարարություն և ստացել «խիստ բողոք»՝ ավստրիական կողմի կողմից ՌԴ դեսպանատան երկու աշխատակիցների պերսոնա նոն գրատա հայտարարելու կապակցությամբ։
«Դեսպանին նոտա է տրվել, որով ծանուցվում է, որ ի պատասխան ռուսական կողմը պերսոնա նոն գրատա է հայտարարում ՌԴ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանատան աշխատակցին, ով պետք է լքի Ռուսաստանի տարածքը մինչև ապրիլի 18-ի օրվա ավարտը։ Մեր պատասխան միջոցառումներն այսքանով չեն ավարտվում»,- ասվում է փաստաթղթում։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ավստրիական կողմի քայլը «էլ ավելի է խորացնում ավստրիական կողմի նախաձեռնությամբ ճգնաժամի մեջ գտնվող երկկողմ հարաբերությունները և լուրջ վնաս է հասցնում Ավստրիայի հեղինակությանը, որն իրեն դրել է որպես չեզոք պետություն և հարթակ միջազգային դիվանագիտության համար»։