|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Դանիացի կինոռեժիսոր Լարս ֆոն Տրիերը կարող է մասնակցել Կաննի կինոփառատոնին, նա այլեւս «պերսոնա նոն գրատա» չէ. տեղեկացնում է Интрефакс-ը:
Փառատոնի ծրագրային տնօրեն Թիերի Ֆրեմոն պարզաբանել է, որ Տրիերին ոչ թե մշտապես արգելվել է մասնակցել Կաննի կինոփառատոնին, այլ միայն 2011-ին, երբ նրա «Մելամաղձություն» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ սկանդալ տեղի ունեցավ:
Այդ ժամանակ դանիացի ռեժսորը հայտարարել էր, որ համակրում է Հիտլերին, թեեւ «հրեաների դեմ էլ ոչինչ չունի»: Այդ հայտարարությունը մեծ վրդովմունք էր առաջացրել, եւ նրան արգելել էին մասնակցել կինոփառատոնին: Ավելի ուշ ռեժիսորը ներողություն էր խնդրել ասածի համար: