|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Եվրամիությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել 19 ռուսաստանցի դիվանագետների՝ «իրենց դիվանագիտական կարգավիճակին հակասող գործողությունների մասնակցելու համար»։ Նրանց հրահանգվել է լքել Բելգիան, որտեղ տեղակայված են ԵՄ կառավարող կառույցները: Խոսքը Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության աշխատակիցների մասին է։ Նշվում է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն է կարգադրել նրանց արտաքսել։
Այս քայլին նախորդել էին ԵՄ մի շարք անդամ երկրների, ներառյալ՝ Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Բելգիայի և Իսպանիայի առանձին նմանատիպ որոշումները, որոնք մեղադրում էին ռուսաստանցի դիվանագետներին լրտեսության մեջ։
ԵՄ ղեկավարությունն ընդգծում է, որ ՌԴ մշտական առաքելության կրճատումը նաև բողոք է փետրվարի 24-ին ռուսական ներխուժման մեկնարկից հետո Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական քաղաքներում ռուս զինվորների կողմից խաղաղ բնակիչների սպանության մասին հաղորդագրությունների հետ կապված։