կարևոր
4522 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-11 15:00
Քաղաքական

Չկարգավորված հակամարտությունը կարգավորեցիք ի նպաստ Ադրբեջանի․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին

«Այո՛, էն ժամանակ հակամարտությունը չէր կարգավորվել, Դուք կարգավորեցիք ի նպաստ Ադրբեջանի»,-ԱԺ-ում, դիմելով Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
« Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է գնանք զիջումների, դադարենք դիմադրել, թե չէ ավելի վատ կլինի, կկործանվենք։ Պարո՛ն Փաշինյան, սա հենց կապիտուլյացիայի սահմանումն է, ցանկացած բառարանում գրված է՝
դադարել պայքարել, ընկրկել թշնամու պահանջների առաջ։
Երեկ Փաշինյանն ասաց՝ չզիջենք վատ կլինի, բայց չգիտեմ ինչ կլինի, եթե զիջենք, այսինքն՝ եկեք փորձենք տեսնենք ինչ կլինի, մարդ ես,  մեկ էլ տեսար հաջողվեց, բայց սա այն դեպքն է, երբ փորձը փորձանք է դառնալու։ Եվ վերջապես, հայ ժողովուրդը որբ չէ, որի գլխին դալլաքություն պետք է սովորել»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։