կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-15 14:30
Առանց Կատեգորիա

Երբ ուրիշները ազգիդ ողբերգությանը վերաբերող գործով միջազգային դատարանի նիստը վերածում են ինքնափիառի եւ կիսահոլիվուդյան բեմականացման. Վահե Գրիգորյան

Երբ ուրիշները ազգիդ ողբերգությանը վերաբերող գործով միջազգային դատարանի նիստը վերածում են ինքնափիառի եւ կիսահոլիվուդյան բեմականացման. Վահե Գրիգորյան

Քիչ հետո ՄԻԵԴ-ի «Մեծ պալատը» կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Հայաստանն այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: Այս կապակցությամբ փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Երբ ազգիդ ողբերգությունը հանում ես տոնավաճառ եւ դրա դիմաց քանի գրոշ ստանալու ակնկալիքով ամեն քեզ դեմ տված թղթի տակ, որ արձանագրություն ես կոչում, ստորագրությունդ ես լղոզում, իսկ հետո դրա վրա դնում քո պետության ամենաբարձր դատական ատյանի՝ սահմաանդրական դատարանի կնիքը, եւ երբ այդ ողբերգությանն առնչվող առաջին միջազգային դատական գործի մասին պատահաբար իմանում ես այն ժամանակ, երբ այդ մասին արդեն վճռի հրապարակման օրն է նշանակված լինում, եւ երբ դրանից հետո բախտի բերմամբ քեզ եւս մեկ շանս է տրվում եւ խելքդ գլուխդ հավաքելու եւ լրջմտությամբ լուծումներ գտնելու փոխարեն միջազգային դատարանի նիստերի դահլիճում պետությունդ ներկայացում է Ռուբեն Ջաղինյանի հայերենից մի փոքր վատ անգլերեն խոսող ներկայացուցիչդ (որի անգլերենը բավարարում է ընդհամենը որ կարողանա դատավորներին տեղեկացնել, որ ինքը չի խոսելու այլ երկու ուրիշը) եւ երբ այդ երկու ուրիշները ազգիդ ողբերգությանը վերաբերող գործով միջազգային դատարանի նիստը վերածում են ինքնափիառի եւ կիսահոլիվուդյան բեմականացման ԱՊԱ գործդ քննող միջազգային որեւէ դատավորից ավել լրջություն չպահանջես ոչ քո պատմության, ոչ քո գոյության եւ ոչ էլ քո արժանապատվության վերաբերյալ:

Հ.Գ. փերինչեքից քշվածները»:

Հիշեցնենք, որ Ստրասբուրգում Հայաստանը ներկայացնում են ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային հայտնի փաստաբաններ Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը: