|
Փոխարժեքներ
03 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.03 |
| EUR | ⚊ | € 449.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.9456 |
| GBP | ⚊ | £ 519.38 |
| GEL | ⚊ | ₾ 140.75 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը հավանություն են տվել Թուրքիայի դեմ պարտադիր պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը՝ կապված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ:
Նախաձեռնությունը երկրի պաշտպանական բյուջեի օրինագծի մի մասն է, որը նախատեսված է 2021 ֆինանսական տարվա համար (մեկնարկել է հոկտեմբերի 1-ին):
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով թեմային, ասել է, որ վետո կդնի օրինագծի վրա:
Twitter-ում գրառման մեջ նա նշել է. «Չինաստանը առավելագույնս օգուտներ կքաղի պաշտպանության նոր օրենքից: Ես վետո եմ դնում այս օրենքի վրա»։
Նշենք, որ եթե Թրամփը վետո դնի, Սենատը կրկին նիստ կգումարի և նախագիծը կդնի քվեարկության: Հաստատման դեպքում պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն: