կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 21:55
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գաղթականի ցուպը չենք ուզում՝ զենքով պիտի թելադրենք խաղաղությունը․ Տարոն Տոնոյան

Այս օրերին բազմաթիվ կոչեր ենք լսել, բայց կան հարցեր, որոնք պետք է իրենց պատասխանն ստանան, որ մեր հայրենակիցների համար հասկանալի լինի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը Ֆրանսիայի հրապարակում երեկոյան հավաքի ժամանակ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, միացե՛ք մեզ, մեր վերքերը դեռ արնածոր են, մեր տղաների հիշատակը դեռ ոտնահարվում է, Ղարաբաղը մենակ է, մենք պետք է լինենք Ղարաբաղի կողքին, հայի, արցախցու կողքին»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Տեսնելով այս ծով բազմությունը, նշեց նա, անհնար է ոգևորությունը զսպել։

«Սիրելի՛ ժողովուրդ, ուրախ եմ այս օրվա համար, հասկանում եմ այն բազում մարտահրավերները, որոնք կանգնած են  մեր առջև․ ովքեր ղեկավարում են այս շարժումը՝ պատասխանատավություն են կրում և պիտի կրենք մինչև վերջ՝ թիվ մեկ պատասխանատուն ես եմ, թիվ մեկ մեղավորն էլ ես կլինեմ՝ սա՛ է մեր տարբերությունը այս իշխանությունների հետ»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Մենք պատերազմ չենք ուզում, նշեց նա, բայց առավել ևս մենք գաղթականի ցուպը չենք ուզում․ մենք զենքն ենք ուզում լինի մեր ձեռքին, որովհետև զենքով պիտի թելադրենք խաղաղությունը, որովհետև բանակ ունենալով է ազգի խաղաղության գրավականը և մենք դա կարող ենք անել։

Մենք գործ ունենք անելու, ասաց բժիշկ-ազատամարտիկը, մենք դա կարող ենք անել՝ ապացուցել ենք մեր կյանքով։

Մանրամասն՝ տեսանյութում․