կարևոր
5449 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-08 11:01
Աշխարհ

«Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողները նշել են իրենց համակարգողի անունն ու գումարի քանակը

«Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողները նշել են իրենց համակարգողի անունն ու գումարի քանակը

«Կրոկուս»-ում ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվողները նշել են իրենց համակարգողի անունը։ Նրանց խոսքով՝ Սայֆուլլոն կապվել է նրանց հետ և յուրաքանչյուրին խոստացել 1 մլն ռուբլի, առաջին ալիքով ցուցադրվել է ՌԴ ԱԴԾ-ի համապատասխան տեսանյութը՝ ահաբեկիչների հարցաքննությամբ, գրում է ТАСС-ը։

«Սայֆուլլոն մեզ ասաց, որ գնանք Ուկրաինա, Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան»,- հարցաքննության ժամանակ նշել է մեղադրյալներից մեկը։

«Կրոկուս»-ում ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող մեկ այլ անձ խոսել է Ուկրաինայի սահմանը հատելիս խոստացված օգնության մասին։

«Մենք գնացինք Կիև, որտեղ պետք է սպասեինք փողի համար՝ յուրաքանչյուրիս 1 միլիոն ռուբլի: Սայֆուլոն ասաց, որ այնտեղ Ուկրաինայի սահմանին մեզ կսպասեն տղաներ, որոնք կօգնեն մեզ անցնել սահմանը և հասնել Կիև։ Հետո ասել է ՝ «Զանգիր ինձ, հետո ես կասեմ, թե ինչ անես»», - պատմել է մեղադրյալը: