Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր հրապարակվեց 12 տարի առաջ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած` երեք տղամարդկանց աղմկահարույց սպանության գործով դատավճիռը: Դատարանի որոշմամբ ամբաստանյալներ Կամսար Հակոբյանը և Անդրանիկ Երեմյանը մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին 15-ական տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի հուլիսի 25-ին: Մի քանի անձինք Նուբարաշենի խճուղում ինքնաձիգներով կրակահերթ են արձակել տաքսի ծառայության ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ: Ստացած հրազենային վնասվածքներից ավտոմեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Հարությունյանը եւ Դավթաշենի բնակիչ Արկադի Գեւորգյանը սպանվել էին, իսկ վերջինիս եղբայր Արտյոմ Գեւորգյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը հաջողվել էր փրկել: Նշենք, որ Արկադի և Արտյոմ Գևորգյանները Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի եղբորորդիներն են: