Թուրքիան սկսել է կարտոֆիլ ներմուծել Սիրիայի հյուսիսում իր կողմից օկուպացված տարածքներից։ Ըստ Yenısafak-ի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին։ Նրա խոսքով՝ արդեն ներկրվել է 4000 տոննա էժան կարտոֆիլ։
«Այսպես իշխանությունները փորձում են լուծում գտնել երկրում սկսված «կարտոֆիլային» ճգնաժամին և այլընտրանք գտնել թանկ կարտոֆիլին»,- ասել է նախարարը։
Նշենք, որ ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներ անհանգստություն են հայտնել պատերազմական երկրից բերված կարտոֆիլի ծագման ու անվտանգության հետ կապված։