կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 19:35
Առանց Կատեգորիա

Կայացնում ենք այնպիսի որոշումներ, որոնք մաքսիմալ բխում են ՀՀ-ի անվտանգության, տնտեսության, առողջապահական շահերից. Նիկոլ Փաշինյան

Կայացնում ենք այնպիսի որոշումներ, որոնք մաքսիմալ բխում են ՀՀ-ի անվտանգության, տնտեսության, առողջապահական շահերից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահամաճարակային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է համարում Հայաստանի տնտեսական և սոցիալ-տնտեսական ոլորտները հնարավորինս լավ վիճակում լինելը։ Այս մասին Փաշինյանն ասաց պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։

«Մեր հակահամաճարակային քաղաքականության սկզբունքներից է այն, որ կայացնում ենք այնպիսի որոշումներ, որոնք մաքսիմալ բխում են ՀՀ-ի անվտանգության, տնտեսության, առողջապահական շահերից։ Մեր խնդիրը ոչ միայն հաղթահարելն է այս հակահամաճարակային իրավիճակը, այլև այդ հաղթահարման պահին Հայաստանի տնտեսական, սոցիալ-տնտեսական ոլորտներն առավել լավ վիճակում տեսնելն է։ Ուզում եմ ընդգծել, որ այս գործընթացում, բացի ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրներից, մենք դնում ենք նաև քաղաքակրթական խնդիրներ»,- նշեց Փաշինյանն ու հավելեց, որ այդ խնդիրներից են, մասնավորապես, հերթ կանգնելու կուլտուրան, ինչպես նաև օրենքի, կարգի, համակեցության կանոնների, ուրիշների իրավունքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։

Այս առումով, ՀՀ վարչապետը վստահ է, որ պետությունը գնում է ճիշտ ճանապարհով։ Նրա խոսքով՝ հակահամաճարակային կանոնների պահպանման կոչերը հանրության կողմից պետք է լսելի լինեն ավելի ու ավելի շատ։ Փաշինյանը մեծ գոհունակությամբ ընդգծեց, որ հակահամաճարակային շարժում սկսելու իրենց կոչերը նույնպես որոշակի արձագանք են ստացել։

«Հույս ունեմ, որ կձևավորվեն կամավորների մաքսիմում 2 հոգանոց խմբեր, ովքեր հակահամաճարակային կանոնները պահպանելով՝ մեր մյուս քաղաքացիներին կիրազեկեն դրանք պահպանելու մասին։ Նրանք կմտնեն տարբեր բակեր, փողոցներ, շուկաներ և մեր քաղաքացիներին, առանց որևէ կոնֆլիկտային իրավիճակ հրահրելու, առանց հանդիմանելու կհորդորեն պահել կանոնները»,- ասաց ՀՀ վարչապետը։