Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը գործադիրի ամենաարտոնյալ պաշտոնյաներից մեկն է, սա շնորհիվ իր աներոջ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի: Ըստ շրջանառվող լուրերի՝ նախարարությունում որոշումներ իրականում ոչ թե նախարարն է կայացնում, այլ վարչապետի փեսա փոխնախարարը. նա է որոշում ե՛ւ կադրային, ե՛ւ տնտեսական բնույթի հարցերը, ղեկավարում նախարարության ենթակայության տակ գործող առանձնացված ստորաբաժանումները: Այս ամենից բացի՝ երիտասարդ փոխնախարարը շատ է սիրում ճամփորդել ու մշտական գործուղումների մեջ է:
Դե, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հոգում է, որ իր փեսան գործուղման անվան տակ ճամփորդության մեկնի ոչ միայն Եվրոպա, այլեւ էկզոտիկ երկրներ՝ Ֆիլիպիններ, Թաիլանդ, Ճապոնիա: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ միայն մայիս ամսվա ընթացքում Հայկ Հարությունյանը գործուղման է մեկնել հինգ անգամ՝ Ֆիլիպիններ, ֆրանսիա, Գերմանիա, Թուրքմենստան, Վրաստան եւ այսպես շարունակ»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: