կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-16 09:15
Իրավական

Քննիչները իրար հետեւից կասեցման որոշումներ են կայացնում. «Չորրորդ իշխանություն»

Քննիչները իրար հետեւից կասեցման որոշումներ են կայացնում. «Չորրորդ իշխանություն»

«Շրջանառվող լուրերի համաձայն, Գլխավոր դատախազությունը նախաքննական մարմիններին, մասնավորապես, Քննչական կոմիտեին ներքին կարգով բանավոր հանձնարարական է իջեցրել կասեցնել 5-6 ամսից ավելի քննված և դեռևս չբացահայտված քրեական գործերը։ Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, այդ հանձնարարականը վերաբերել է անգամ այնպիսի գործերի, որոնց ծավալր մեծ Է, դրվագները՝ բազմաթիվ, միաժամանակ՝ դեռ չեն սպառվել բացահայտման հնարավորությունները։ Եւ այս օրերին քննիչները իրար հնտեւից կասեցման» որոշումներ են կայացնում։ Այդ քայլի իմաստը տարեվերջին ցանկալի ցուցանիշներ ներկայացնելն է, քանի որ չբացահայտված գործերը շարունակում են ստվեր գցել իրավապահների աշխատանքին՝ ցույց տալով նրանց թերացումները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։