կարևոր
8554 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-23 11:59
Իրավական

Դատարանը 2 ամսով կալանավորեց Վազգեն Սաղաթելյանին

«Դատարանը 2 ամսով կալանավորեց Վազգեն Սաղաթելյանին»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։ Նրա խոսքով՝ Վազգեն Սաղաթելյանին տեղափոխում են Արմավիր քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էին «Իմնիմնիմի» ծրագրի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ տղաները ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Դա՝ խմբակային խուլիգանությունն է: «Իմնիմնիմի» ծրագրի 83-րդ թողարկման մեջ, նրանք Նիկոլ Փաշինյանին հայհոյել են: