|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ռուսաստանի նախագահի ընտրությունների անցկացման ժամանակ ոչնչացվել է ուկրաինական 419 անօդաչու թռչող սարք և 67 հրթիռային արկ: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ընտրական միջոցառումների ժամանակ խոցվել է 419 անօդաչու թռչող սարք և 67 հրթիռային արկ», - ասել է Շոյգուն մարտի 20-ին կայացած գերատեսչության կոլեգիայի նիստում։
Նրա խոսքով՝ Ուկրաինան փորձել է խափանել ընտրական միջոցառումները՝ թիրախավորված գնդակոծություններ կատարելով քվեարկության վայրերի վրա։
«Ահաբեկչական գործողությունները կանխելու համար ռուսական զորքերն ուժեղացրել են կառավարական և սոցիալական օբյեկտների պահպանությունը և ամրապնդել հակաօդային պաշտպանության համակարգը», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Ռուսաստանում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 15-17-ը, որոնց արդյունքներով հաղթել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ստանալով ձայների 87 %-ը։