|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում բախումներ են եղել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Տասնյակ մարդիկ, այդ թվում` ոստիկաններ, վիրավորվել են: Ցուցարարների դեմ կիրառվել են ռետինե գնդակներ եւ արցունքաբեր գազ. տեղեկացնում է Интрефакс-ը:
Փողոց դուրս եկած բանգլադեշցիները պահանջում են դադարեցնել ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող ընդդիմադիր գործիչների դատավարությունները: Անցյալ շաբաթ Բանգլադեշի ռազմական դատարանը ընդդիմադիր «Ջամաաթ ի Իսլամի» իսլամական կուսակցության առաջնորդին դատապարտել էր ցմահ բանտարկության: Այդ օրը կուսակցությունը համընդհանուր գործադուլ էր կազմակերպել: