|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բանգլադեշի լավագույն շախմատիստներից, երկրի 15-ակի չեմպիոն, գրոսմայստեր Զիաուր Ռահմանը մահացել է պարտիայի ժամանակ, հաղորդում է AFP-ն։
50-ամյա շախմատիստը Բանգլադեշի առաջնության եզրափակիչի 12-րդ պարտիայի ժամանակ սրտի նոպա է ունեցել երեք ժամ խաղալուց հետո։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել կյանքը չի հաջողվել։
Ռահմանը Բանգլադեշի թիմի կազմում մասնակցել է 2022թ․ Համաշխարհային օլիմպիադային։