Փոխարժեքներ
02 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Ադրբեջանական կողմի պահանջները բավարարելու դեպքում, այն է Տավուշի մարզի 3 և Արարատի մարզի 1 բնակավայր Ադրբեջանին հանձնելով, Հայաստանը դառնալու է յուրահատուկ մի անկլավ: Ադրբեջանը օղակի մեջ է վերցնելու ՀՀ-ն ամբողջությամբ: Այս մասին հենց Տավուշից ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:
«Փաստացի կազմաքանդվելու է 90-ականներին Տավուշի մարզում ձևավորված պաշտպանական ողջ գիծն ու թշնամին հայտնվելու է խորը թիկունքում: Ադրբեջանական վերահսկողության տակ են անցնելու նաև մի շարք կոմունիկացիաներ: Քանի որ Հայաստան մտնող գազատարն անցնում է Վերին Ոսկեպարի տարածքով: Գյուղի հետ մեկտեղ, նաև գազատարն է անցնելու ադրբեջանական վերահսկողության ներքո»,- նշել է Դանիելյանը:
Ըստ պատգամավորի՝ Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 հատվածում տեղակայվելու են ադրբեջանական ստորաբաժանումներ:
Մանրամասն՝ տեսանյութում