Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին պատկանող հազարավոր քմ տարածքները ընկերության տնօրեն Է.Եսայանի և շինարար Վլադիսլավ Մանգասարյանի կողմից 2010թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին օտարվել են, եւ գումարները, ըստ Է.Խուդյանի, գրպանվել են: Ավելին` չեն վճարվել նաեւ օտարումներից առաջացած ահռելի հարկերը:
Գործարարի հաղորդման հիման վրա ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեում շուրջ երկու տարի առաջ հարուցվել էր քրեական գործ, սակայն առ այսօր որեւէ մեկի մեղադրանք չէր առաջադրվել, ինչն առաջացրել էլ գործարարի դժգոհությունը: Անցած տարիների ընթացքում Է.Խուդյանը բազում նամակներ է հղել տարբեր պաշտոնատար անձանց: Վերջին բաց նամակը տարածվել էր օրեր առաջ` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ կրկին բարձրաձայնել էր քննության ընթացքում արձանագրված թերացումների մասին:
Աղբյուր` Փաստինֆո: