կարևոր
4027 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-01 22:53
Հասարակություն

Հայաստան կայցելի Հունաստանի պաշտպանության նախարարը

Հայաստան կայցելի Հունաստանի պաշտպանության նախարարը

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի կժամանի Հունաստանի պաշտպանության նախարարը։ Այդ մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Ըստ նշված աղբյուրի՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 1-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

«Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։