կարևոր
4279 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-01 17:16
Քաղաքական

Վարվող քաղաքականության վնասներն ահռելի են ոչ միայն ներկայի, այլ նաև ապագայի համար. ադրբեջանագետ

Վարվող քաղաքականության վնասներն ահռելի են ոչ միայն ներկայի, այլ նաև ապագայի համար. ադրբեջանագետ

ՀՀ իշխանությունների խառնիխուռն, վտանգավոր, ահեռատես ու աննշաձող քաղաքականության հետևանքները մեզ համար դրսևորվում են ամենուրեք։ Լեռնային Ղարաբաղը դարձնելով տարածքային վեճ, մինչդեռ դրա հիմքում ընկած էր ինքնորոշման իրավունքը։ Այս մասին գրել է Տաթեւիկ Հայրապետյանը։

«Հայաստանը հասավ նրան, որ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում ուղիղ միջամտել ՀՀ ներքին գործերին՝ մեղադրելով «տարածքային հավակնությունների» մեջ, մինչդեռ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»՝ դրանով իրական տարածքային հավակնություններ ներկայացնելով ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Բայց դրա մասին ՀՀ կողմը համառորեն լռում է միջազգային ֆորումների ժամանակ՝ գտնվելով խեղճի ու պաշտպանվողի դերում։

Մի երկիր, որ խախտել է բանակցային գործընթացը, գնացել պատերազմի, իրականացրել հայ բնակչության բռնի տեղահանում իրեն իրավունք է վերապահում միջազգային հարթակներում Հայաստանին ասել, գնացեք Սահմանադրություն փոխեք, դե իսկ հայկական կողմն էլ ոչ էական փաստարկ է բերում, ոչ էլ քաղաքական խոսք ասում, գտնվում է պաշտպանվողի դերում՝ արձագանքելով Ադրբեջանի օրակարգերին․․․

Ադրբեջանի ամեն քայլ կարելի է ուղղել այդ երկրի դեմ, ինչը հասկանալի կլինի ցանկացած միջազգային միջնորդի համար, բայց փոխարենը հայկական ներկայացուցիչը ասելիք չունի։ Վարվող քաղաքականության վնասներն ահռելի են ոչ միայն ներկայի, այլ նաև ապագայի համար»։