կարևոր
1813 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-23 15:10
Հասարակություն

Յունիբանկը՝ մարզիկների կողքին․ միջոցառման հատուկ հյուրը Մալխաս Ամոյանն էր

«Յունիբանկը մշտապես ունեցել է նոր գործիքներ, նոր ծառայություններ, որոնք հեշտացրել են ոչ միայն  մեր հաճախորդների կյանքը, այլև նոր հեռանկարներ են բացել նրանց առջև․  շնորհիվ  մեր  ծառայությունների՝ մեր հաճախորդները քայլում են աշխարհի հետ համահունչ»,-  ասուլիսի ժամանակ ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Նշենք, որ Visa-ն և Յունիբանկն այսօր  հայտարարել են Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկը, որի շրջանակում Հայաստանում Յունիբանկի Visa քարտապաններին, 2024 թ․ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ, կընձեռվեն եզակի հնարավորություններ։ Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել ամենամսյա մրցանակներ՝ Փարիզի օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական Visa քարտեր և դրամական մրցանակներ, ինչպես նաև՝ գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝  Օլիմպիական խաղերը տեսնելու։

Համատեղ արշավը կմեկնարկի 2024 թվականի մարտի 1-ից և կտևի մինչև հունիսի 1-ը։ Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեն 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ քարտով։ Յուրաքանչյուր ամիս, պատահականության սկզբունքով, կընտրվեն 4 մասնակիիցներ , որոնց կտրամադրվեն ամսական մրցանակները և գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք։ Բոլոր ամիսներին ընտրված մասնակիցներն արշավի ավարտին կմասնակցեն գլխավոր մրցանակի խաղարկությանը։ Տոնական միջոցառմանը տեղի կունենա Յունիսպորտ ակումբի կողմից կազմակերպված սպորտային խաղարկություն։ Սպորտային առաջադրանքներն ամենաբարձր միավորներով հաղթահարած 2 անձանց կտրամդրվեն գլխավոր մրցանակները՝ ուղևորություն Փարիզ։

Ի դեպ, միջոցառման հատուկ հյուրն էր ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը։  Յունիսպորտ ակումբի նախագահ Դավիթ Խաչատրյանն էլ իր խոսքում  ընդգծեց՝ մարզիկների կողքին մշտապես կանգնելու, աջակցելու  Յունիբանկի պատրաստակամությունը։  

«Յունիբանկն այն կառույցն է, որ մշտապես շեշտը դնում է սպորտային միջավայրի ամրապնդման և մանկապատանեկան սպորտի զարգամցման վրա»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։