Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է Հովհաննես Թումանյանի ծնդդյան 150-ամյակի առիթով։
«Այսօր մեր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակն է, որի առիթով շնորհավորում և Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին:
Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է՝ լինելով բխած հարազատ ժողովրդի ազնիվ հույզերից, սրտի ցավերից, հազարամյակների խորքից եկող պատմությունից և Քրիստոսասեր հոգու իմաստնությունից: Մանուկ, թե մեծ՝ սիրում ենք Հովհաննես Թումանյանին, հավատում ենք նրա սրտում փայփայված մեր հայրենիքի, մեր ժողովրդի ապագային՝ նրա հետ, որպես երդում, կրկնելով.
Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք, հըզո՜ր հայրենիք»,- ասված է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում։