կարևոր
2275 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-07 18:37
Հասարակություն

Բանակցություններում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը շոշափվո՞ւմ է․ Գալստյանը՝ Փաշինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց Ադրբեջանի բանտերում պատանդառված հայ գերիների և, հատկապես, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդրի մասին։

Պատգամավորը նախ կարծիք հայտնեց, որ արդյո՞ք նպատակահարմար չէր լինի, որ ԱՀ ռազմաքաղաքկան ղեկավարության գործը միջազգային իրավական  հարթությունում  առանձնացվեր և այն ներկայացվեր դատարանին առանձին,  որովհետև արագ հանգուցալուծում կստանայինք ։ Երկրորդն հարցով Լիլիթ Գալստյանը նշեց․ « Միջազգային իրավական միջոցներից բացի խնդիրը պահանջում է քաղաքական լուծման ճանապարհ, քաղաքական ուղղությամբ ինչ գործիքներ եք որդեգրել և արդյո՞ք բանակցային բովանդակության մեջ ԱՀ  ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը շոշափվում է, և  որևէ ակնկալիք կարո՞ղ ենք ունենալ»,-հարցադրեց Լիլիթ Գալստյանը։