կարևոր
913 դիտում, 12 ժամ առաջ - 2025-01-21 19:58
Քաղաքական

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերևարվածների նկատմամբ կեղծ «դատավարության» երկրորդ նիստը։

Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 27-ին։ Այդ օրը տեղի կունենա նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատաքննության երկրորդ նիստը:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բաքվում որոշում է կայացվել երկու առանձին, այսպես կոչված, դատավարություն անցկացնել։

Մի գործով «մեղադրյալների» թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը եւ այլ հայորդիներ:

Մյուս գործը վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, նրա գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Նախորդ նիստին փաստաբանները միջնորդել էին միացնել գործերը, ինչը մերժվել էր, սակայն 2-րդ միջնորդությունը բավարարվել էր ու 10 օր ժամանակ տրամադրվել Ռ.Վարդանյանին ու նրա փաստաբաններին՝ գործի նյութերին ծանոթանալու համար։