|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՅԴ «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» կենտրոնում տեղի է ունենում լիբանանահայ ականավոր պատմաբան Երվանդ Փամբուկյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Նիւթեր Հ.Յ.Դաշնակցության պատմութեան, հատոր 13», (Պէյրութ, 2020), «Քրիստափոր Միքայելեանի անտիպ նամակները»,(Երեւան, 2020), «Նիկոլ Դուման. Նամականի», (Երեւան, 2021) գրքերի շնորհանդեսը:
«Նիւթեր Հ.Յ.Դաշնակցության պատմութեան» 13-րդ հատորում ամփոփված են ՀՅ Դաշնակցության 1916-1918թ. մայիս ընկած ժամանակաշրջանի գործունեության մասին ամենակարևոր փաստաթղթերը:
«Քրիստափոր Միքայելեանի անտիպ նամակները» ամփոփում են հայ ազատագրական շարժման անվիճելի հսկա Քրիստափոր Միքայելյանի 143 անտիպ գրություններ, որոնք հայտնաբերվել են ՀՅԴ կենտրոնական արխիվում:
«Նիկոլ Դուման. Նամականի» ժողովածուն նույնպես ամփոփում է ազատագրական շարժման ականավոր գործիչ Նիկոլ Դումանի՝ գերազանցապես անտիպ նամակները և այլ գրություններ:
Իրադարձությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։