Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանին հաջողվել է չեզոքացնել արտաքին ռիսկերը և տնտեսությունը դուրս բերել կայուն աճի հետագծի, դրական փոփոխություններ են նկատվում բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը ելույթ ունենալով «Россия» ցուցահանդեսում Ֆինանսների օրվա շրջանակներում կայացած լիագումար նիստում։
Նա նշել է, որ տնտեսական զարգացման նախարարության նախնական գնահատմամբ՝ անցած տարվա 11 ամիսների ընթացքում երկրի ՀՆԱ-ն աճել է 3,3 տոկոսով, իսկ մշակող արդյունաբերությունը՝ 7,5 տոկոսով:
Ռուսաստանի վարչապետը հստակեցրել է, որ նման արդյունքների հաջողվել է հասնել նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությունների իրականացման և կառավարության աշխատանքի շնորհիվ, այդ թվում` ազգային նպատակներին հասնելու, ռազմավարական նախաձեռնությունների և պետական ծրագրերի իրականացման շնորհիվ:
Վարչապետը հավելել է, որ «Россия» ցուցահանդեսում բազմաթիվ օտարերկրյա հյուրեր կան, որոնք ակտիվորեն հետաքրքրվում են երկրի հաջողություններով:
Նա ողջունել է բոլոր նրանց, ովքեր կառուցողական են տրամադրված և բաց են համագործակցության համար։